Բաժին. Տնտեսական

Կառավարությունը կկանխի «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը պետգնումներին

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել պետական գնումների գործընթացում, ըստ որի` 10 մլն դրամից ավելի պետական գնման պայմանագրի դեպքում ընկերությունից նախապես բանկային երաշխիք կպահանջվի: Այս մասին հարցը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին:

Ֆինանսների նախարարը հավելեց, որ բանկային երաշխիքի պահանջը չի տարածվելու օրենքի փոփոխության ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա։

Share