Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 44.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 24.4 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 44.4%-ով կամ 7.5 տոննայով։

Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունը նվազել է 13.3%-ով և կազմել 2.6 տոննա։ Զուգագուլպաների արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 14,122 հազար զույգ։ Ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների կամ համանման արտադրատեսակների արտադրությունն աճել է 1.7 անգամ և կազմել 4,409.2 հազար հատ։

Share