Բաժին. Տնտեսական

Արտյոմ Պետրոսյան. Ցանկացած որոշում պետք է ունենա հստակ բացատրություն. տեսանյութ

Ավտոմաքսատունը, ինչպես նախապես զգուշացված էր, տեղափոխվեց Գյումրի։ Սեփական օգտագործման համար ավտոմեքենա ներկրողները  գոհ են. ասում են՝ արագ ու անհերթ են սպասարկվել։ Մինչդեռ այլ ավտոներկրողներ առարկություններ ունեն. ավտոմաքսատան Գյումրի տեղափոխումն արդեն իսկ անհարմարություն է։

Ավտոներկրողների այս և այլ խնդիրների մասին զրուցել ենք ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի հետ։ Պետրոսյանը կարծում է՝ ցանկացած որոշում պետք է ունենա հստակ բացատրություն, բայց թե ինչու որոշվեց ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի, սպառիչ բացատրություն  չկա, ուստի ավտոներկրողների բողոքում ռացիոնալ տարր կա։

Share