Բաժին. Տնտեսական

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գործարքներն աճել են 17.9 %-ով

2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով:

Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 10.4 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. երրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով:

2019 և 2018 թվականների երրորդ եռամսյակների առք ու վաճառքի վերաբերյալ գործարքների քանակն ըստ գույքի տեսակների՝ գրաֆիկական պատկերում։

Share