Բաժին. Տնտեսական

Երևանում կանցկացվի «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում կանցկացնեն «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։

Համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դևալը (Kishan Dan Dewal)։ Հնդկաստանի դեղագործության ոլորտը կներկայացնի PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha)։

Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում, զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը:

Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար:

Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչև 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:

PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

Share