Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 43.7%-ով

ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,491.6 հազար լիտր կաթ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 43.7%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 6.1%-ով և կազմել 15,157 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 31%-ով և կազմել 6,567.6 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 32.6%-ով և կազմել 4,281.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունն աճել է 28.4%-ով և կազմել 1,179.7 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 11.5%-ով և կազմել 12,896.5 հազար լիտր։

Share