Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել:

Այս մասին Բաղրամյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գազի գնի շուրջ տարվող բանակցություններին:

«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»,- նշեց Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ այսօր բանակցություններ են ընթանում ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար:

«Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու, քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա և հավելեց, որ բանակցում են 5-10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար:

Share