Բաժին. Տնտեսական

Վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների երթևեկությունը

Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Թե ինչքանո՞վ կբարձրանա այն, կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն»,- հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Share