Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 25/10/2019

Հոկտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է  98,370,277 ԱՄՆ դոլար 475.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,827,393 ԱՄՆ դոլար 476.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 16,578,129 եվրո 527.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  18,092,549 եվրո 531.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,921,698,390 ՌԴ ռուբլի 7.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 772,552,746 ՌԴ ռուբլի 7.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 69.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.2 մլն ԱՄՆ դոլար:

Share