Բաժին. Տնտեսական

Անի Խաչատրյան. Երևանի շրջիկ սրճարաններն ու սննդի կետերն արդեն իսկապես կշրջեն. տեսանյութ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արդեն ստացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուր իրականացնելու և ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը։ Ավագանու անդամը նախգծին ծանոթ է մասամբ, բայց խոստովանում է՝ սպասված նախաձեռնություն է։ Անի Խաչատրյանի հետ զրուցել ենք նախագծի լուծելիք խնդրի, հնարավորությունների ու ռիսկերի մասին։ Խաչատրյանի կարծիքով օրենսդրական կարգավորման դեպքում շրջիկ խանութներն ու սրճարաններն իսկապես «կշրջեն», իսկ առանց այն էլ խնդրահարույց կայանատեղիների պակասը առավել չեն «խտացնի» կարմիր գծերի վրա կայանված ու այդպես էլ չտեղաշարժվող մեքենաներով։

Share