Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ. Առաջիկա­յում իրավա­կան կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որ­պես կերային հավելում օգտագործումը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ մեր երկրում հակաբիոտիկնե­րի կիրառումը գյուղատնտեսության ոլորտում կանոնակարգված չէ:

Հակա­բիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդա­նիների հիվանդությունների կանխար­գելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Պարզվում է՝ առաջիկա­յում մեր հանրապետությունում իրավա­կան կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որ­պես կերային հավելում օգտագործումը:

Նշենք, որ այս որոշման մասին նախա­գիծը Էկոնոմիկայի նախարարությունը օրեր առաջ է քննարկման դրել, որն էլ, ի դեպ երեկվա դրությամբ հավաքել է 11 կողմ և 1 դեմ ձայն», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Share