Բաժին. Տնտեսական

Վարուժան Գեղամյան. Շատ բան կախված է նրանից, թե ով կմշակի Թուրքիայի նոր տնտեսական քաղաքականությունը

Թուրք-քրդական հակամարտությունը Սիրիայում շարունակվում է։ Աշխարհի գերտերություններից շատերն արդեն հանդես են եկել ռազմական ուժի կիրառումը դատապարտող հայտարարություններով ու խաղաղության կոչերով՝ զուգահեռաբար սպառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ։

Ինչ կկատարվի, եթե Թուրքիային սպառնացող պատժամիջոցները ռեալիզացվեն, ինչպես դրանք կանդրադառնան Թուրքիայի տնտեսության, տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա. այս մասին զրուցել ենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

Թուրքագետի կարծիքով՝ Հայաստանն իր մաշկի վրա չի զգա Թուրքիայի նկատմամբ իրականացվելիք պատժամիջոցները, բայց սցենարային ցանկացած զարգացման դեպքում կոչ է անում զգոնություն պահպանել։

Share