Բաժին. Տնտեսական

2 մլրդ դոլար՝ ծանոթությունների համար. Հայազգի միլիարդատերը հաջողությամբ վճառել է իր հերթական բիզնեսը

Ծանոթությունների Badoo համակարգի հիմադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանցը) վաճառել է Badoo-ն Blackstone ներդրումային խմբին։ Հայազգի միլիարդատիրոջ MagicLab ընկերությունը, որը հանդիսանում է Badoo, Bumble, Chappy և Lumen հարթակների սեփականատեր, վաճառվել է 3 մլրդ դոլարով, որից 2.2 մլրդ դոլարը բաժին է հասել Անդրեև-Օհանջանյանցին։

Հիշեցնենք, որ հայազգի գործարարը հանդիսանում է ռուսական առաջին վեբ-անալիտիկայի Spylog ծառայության հիմնադիր։ Նա նաև հիմնադիրել է հայտնի Begun գովազդային ցանցը և ծանոթությունների Mamba հարթակը։ 2019թ.-ին Անդրեևի կարողությունը Forbes-ի կողմից գնահատվել է 2.3 մլրդ դոլար։

Անդրեևը 2003թ.-ին 900,000 դոլարով վաճառում է Begun-ը, որից հետո հիմնադրում է ծանոթությունների Mamba ծառայությունը, որն էլ 2005թ.-ին վաճառվում է 20 մլն դոլարով։ Իսկ Spylog-ը 2007թ.-ին վաճառվել է 3 մլն դոլարով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share