Բաժին. Տնտեսական

Թադևոս Ավետիսյան. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին և կարող է ժողովրդագրական խնդիր առաջացնել

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրուցել ենք զբաղվածության ոլորտից։ Ավետիսյանին մտահոգում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենսդրությունում հնարավոր փոփոխությունները։ Տնտեսագետը կարծում է, որ հիմնական նպատակը զբաղվածության պետական ծրագրերի կատարողականի ապահովումն է և պետբյուջեից ոլորտային ծրագրերի իրագործմանն ուղղված միջոցների ծախսումը։

«Փորձում են այնպես անել, որ հետագայում գոնե առերևույթ չարձանագրվեն 2018-ի 75 տոկոս և 2019-ի 9 ամիսներին գրանցված 50 տոկոս թերակատարումը», – նկատում է Ավետիսյանը։

Վերջինիս կարծիքով օրենքի փոփոխության նախագիծը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին։

«Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետևյալ սկզբունքներին՝  սոցիալական ներառման և ըստ առաջնահերթությունների՝ պետական աջակցության ապահովմանը», – ասում է Թադևոս Ավետիսյանն ու նկատում՝ այս նախագծին օրենսդրական ուժ տալու դեպքում կարող ենք ունենալ նաև ժողովրդագրական խնդիրներ։

Share