Բաժին. Տնտեսական

Գուրգեն Բաղդասարյան. Ինչու՞ է համայնքների փոխարեն գոտիականությունը որոշում կառավարությունը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Օրենքի նախագծի մասով կան մի շարք դիտարկումներ և եզրակացություններ շուկայում գործող տնտեսվարողների, մասնագետների կողմից, որոնց ներկայացրած փաստարկների հիման վրա կարելի է կատարել հետևյալ հիմնական եզրահանգումը․՝ գործակիցների ընտրությունը կատարվել է մեխանիկորեն առանց հաշվի առնելու շուկայի առանձնահատկությունները։

Բացի դրանից, քանի որ օրենքը հասարակության մոտ ունի բավականին զգայուն սոցիալական ուղղություն պետք է առանձնահատուկ մոտեցում կիրառվեր նաև չօգտագործվող հողամասերի, կիսակառույց շենք-շինությունների և այլնի նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ գոտիականության սահմանումը մնում է Կառավարության իրավասության տակ մինչդեռ այդ գործընթացը կարող էր իրականացվել համայնքների կողմից կամ ստանալ օրենսդրական հաստատում։

Share