Categories: Տնտեսական

Beeline. զեղչերի տեղատարափ` «Սև ուրբաթին» ընդառաջ

Beeline-ը հայտարարում է 033 կոդով «գեղեցիկ» հեռախոսահամարների և սմաթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակներում Samsung և Micromax բրենդերի սմարթֆոնները կարելի է գնել 20-ից 60 % զեղչով։ Մատչելի գներով «գեղեցիկ» հեռախոսահամարները կարելի ձեռք բերել նոյեմբերի 27-ից 29-ը ներառյալ։

«Beeline-ը  ձգտում է միշտ մոտ լինել իր հաճախորդներին։ Մեզ համար կրկնակի հաճելի է և՛ հետևել նորամուծություններին, և՛ շահավետ անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ «Սև ուրբաթը» հրաշալի առիթ է վաղուց սպասված «գեղեցիկ» համարը և սմարթֆոնը գնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և bid.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

Share