Բաժին. Տնտեսական

Ավարտվել է էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ, Հայկական Պի Ար ասոցիացիան նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացրել է «Հանրային կապեր և հաղորդակցություն» և «Նամակագրության հիմնական սկզբունքները» թեմաներով դասընթաց, որից հետո կազմակերպվել են աշխատանքային նամակագրության մեկշաբաթյա պրակտիկ անհատական պարապմունքներ։

Դասընթացին մասնակցել են նախարարության տարբեր ստորաբաժանումների 30 աշխատակիցներ։

Նախաձեռնության նպատակն էր  նպաստել նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացմանը։

Դասընթացի ավարտին նախարարության աշխատակիցներին հանձնվել են վկայականներ։

Դասընթացը վարել են Հայկական Պի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը։

Share