Բաժին. Տնտեսական

Գևորգ Պապոյան. 2020-ին պատմական աննախադեպ բյուջետային եկամուտներ ենք ունենալու. տեսանյութ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վերջին սոցիալ-տնտեսական ցուցանիշներն աննախադեպ ու ռեկորդային է համարում ոչ միայն ՀՀ երրորդ պատմության մեջ, այլ նաև տարածաշրջանում։ Իսկ աննախադեպ սոցիալ-տնտեսական ցուցանիշները երբ և ինչպես կզգա քաղաքացին.

«Նվազագույն աշխատավարձը 55000 դրամ 68000 դրամ դարձավ, 187 հազար քաղաքացու աշխատավարձ աճեց մինչև 23 տոկոսով։ 560 հազար քաղաքացու կենսաթոշակ հունվարի 1-ից 10 տոկոսով կավելանա։ 208 հազար աշխատող քաղաքացու փաստացի տնօրինվող եկամուտը կավելանա մինչև 5 կամ ավելի տոկոսով եկամտային հարկի համահարթեցման արդյունքում։ Ավելացել են ուսուցիչների, փրկարարների, անտառապահների, ոստիկանների, մանկապարտեզի աշխատակիցների և այլոց աշխատավարձերը։ Առավել, քան 7000 զինվոր արդեն սնվում է այնպիսի ուտելիքներով, որոնք կարելի է Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններում ճաշակել։ Առավել քան 300 կմ ճանապարհ ենք վերանորոգել։ 2020-ին 500 կմ-ից ավել ճանապարհ ենք բարեկարգելու։ Սրանք ցուցանիշներ են, որոնք մեր քաղաքացիներն էականորեն զգալու են», – ասում է Պապոյանն ու նկատում՝ 2020-ի բյուջեի նախագծում ներառված ուղղությունների ծախսային մասն ու արդյունավետությունն էլ է աննխադեպ լինելու։ Գալիք տարին աննախադեպ է լինելու նաև եկամուտների մասով, թեև հարկային հավաքագրումների առումով բավականին ռիսկային տարի է սպասվում։

Share