Բաժին. Տնտեսական

2019թ. նոյեմբերին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.4%-ով

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկաղնում են, որ 2019թ. նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թ. համանման ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է աճ 9.4%-ով:

2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1%-ով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր:

2019 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7%:

«Զվարթնոց»

2018 նոյեմբեր՝ 202,915, 2019 նոյեմբեր՝ 223,396, աճ՝ 10.1%

«Շիրակ»

2018 նոյեմբեր՝ 12,627, 2019 նոյեմբեր՝ 12,413, նվազում՝ 1.7%

Ընդամենը

2018 նոյեմբեր՝ 215,542, 2019 նոյեմբեր՝ 235,809, աճ՝ 9.4%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Share