
Կայացավ «Building startup teams: Discussion with CEOs and Co-founders» հանդիպում քննարկումը
Կայացավ “Building startup teams: Discussion with CEOs and Co-founders” հանդիպում քննարկումը, որը կազմակերպվել էր staff.am-ի կողմից երրորդ տարեդարձի շրջանակներում։ Հանդիպում-քննարկմանը հրավիրված էին մասնակցելու Հայաստանում տեղական և միջազգային հաջողակ ստարթափերի հիմնադիրներ և ղեկավարներ` կիսվելու ստարթափերում թիմերի հավաքագրման և ընդլայնման փորձով, հանդիպող հիմնական մարտահրավերներով և հաջողելու մոտեցումներով։
Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում դեկտեմբերի 5-ին ավելի քան 90 ներկաների` ստարթափերի հիմնադիրների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, բիզնես ղեկավարների, HR մասնագետների, ինչպես նաև ուսանողների մասնակցությամբ։
Բացման խոսքով հանդես եկան staff.am համահիմնադիր և ղեկավար Վահե Ավետիսյանը, ինչպես նաև FAST Նորարարությունների գծով փոխտնօրեն Դեյվիդ Բեքեթը։
Հանդիպումն անցավ պանելային քննարկման երկու փուլով՝ «Թիմերի կառուցում» (Building teams) և «Թիմերի ընդլայնում» (Scaling teams), որոնց մոդերատորն էր staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
«Թիմերի կառուցում» պանելային քննարկման պանելիստներն էին Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Վահան Պետրոսյանը (SuperAnnotate), Վահե Ավետիսյանը (staff.am) և Գևորգ Սաֆարյանը (EarlyOne)։
Երկրորդ պանելային քննարկումը ծավալվեց «Թիմերի ընդլայնում» թեմայի շուրջ, որի պանելիստներն էին՝ Արսեն Բաղդասարյանը (DataArt), Աշոտ Տոնոյանը (ServiceTitan), Վահրամ Մարտիրոսյանը (Zangi) և Քնարիկ Գրիգորյանը (gg)։
Պանելիստներն ամենասկզբում հետաքրքիր անդրադարձ կատարեցին իրենց ստարթափի հիմնադրման պատմությանը, քանի հոգով են սկսել և ինչ հաջողության են հասել այսօր։ Ինչպես նաև քննարկումներ եղան ստարթափ թիմ հավաքագրելիս պրոդուկտի դերի, գործատուի բրենդի և առաքելության վերաբերյալ։
10:30 01/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 425.00 | 435.00 |
AMD / RUR | 5.55 | 5.67 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը