Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,253.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 11.7%-ով և կազմել 2,532.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 6.7%-ով և կազմել 2,097.9 մլն կՎտ ժամ։ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 1.2%-ով և կազմել 1,609.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էներգիայի արտադրությունն աճել է 116.7%-ով և կազմել 2.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 159.1%-ով և կազմել 11.4 մլն կՎտ ժամ։

Share