Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 45,674 տոննա միս։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են 0.7%-ով և կազմել 9,713.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 2.3 անգամ և կազմել 2,197.4 տոննա։

Share