Բաժին. Տնտեսական

Անի Խաչատրյան. Ի՞նչն է փոխվել, նոր աքսեսուարնե՞ր ենք առել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայաքցրեց Ամանորի ծրագիրը և պատասխանեց լրագրողների հարցերին։ Անպատասխան հարցեր գրեթե չմնացին, բայց փոխքաղաքապետի պատասխանները նոր հարցեր են առաջացրել ընդդիմության մոտ։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նախ հիշեցնում է ասուլիսից մի դրվագ, երբ Վիրաբյանն ասել է, թե իրենց որևէ բան սովորեցնել պետք չի։

«Ավագանին հենց սովորեցնելու համար է։ Մենք իրենց դասեր տվել ենք, տալու ենք միշտ ու ավելի շատ, քան իրենք պատկերացնում են», – ասաց ավագանու անդամն ու անդրադարձավ տոնական ծախսերին։

Անի Խաչատրյանին մտահոգել է այն դրվագը, որ վարչական շրջաններն իրենք պետք է հոգան իրենց շրջանի լուսավորության ու միջոցառումների ծախսերը։ Ավագանու անդամին չի ոգևորում նաև այն միտքը, որ Ամանորի գիշերը հանրապետության հրապարակում լինելու է Գորան Բրեգովիչի համերգը։ Նա կարծում է՝ Ամանորը նախ փոքրիկների համար է մեծ տոն, արդյոք երեխաներին ու երիտասարդներին հետաքրքրելու է 70-ամյա երգչի համերգը։

Անի Խաչատրյանն առաջարկում է փոխարենը Ամանորը հրապարակում դիմավորել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ

Աղաջանյանի առաջարկած երաժշտացանկով, ի վերջո՝ վերջինս DJ է։ Այդ դեպքում կարող է տոնական գիշերն ավելի հետաքրքիր լիներ, իսկ Բրեգովիչի դեպքում հրապարակում հավաքվածները եկած են լինելու նախ վարչապետ Փաշինյանին տեսնելու համար, բայց ոչ Բրեգովիչին։

Share