Բաժին. Տնտեսական

Շուրջ 45 ձեռներեց վերապատրաստման դասընթաց կանցնի Սիլիկոնյան հովտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ համագործակցությամբ հաջորդ տարի շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկի Սիլիկոնյան հովիտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ծրագրերի կազմումը կատարվել է ոլորտի մասնագետների գործուն մասնակցությամբ: Հստակ մատնանշվել է կրթական, վերապատրաստման կարիքը։ Մենք նախատեսում ենք 2020-ին Երևանից և մարզերից 3000-ական մասնագետների կրթության դասընթացներ անցկացնել: Երկրորդ ուղղությունը ձեռներեցության զարգացումն է: Շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկենք Սիլիկոնյան հովիտ», – ասաց Արշակյանը:

Նախարարությունն այս ուղղությամբ արդեն իսկ ունի պայմանավորվածություններ: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և գլխամասի հետ համատեղ: 

Share