Բաժին. Տնտեսական

ԵՄ «GSP+» շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգ (REX system)

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի Եվրամիության երկրներ այժմ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով:

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» ((Registered Exporter System-REX):

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով պետք է գրանցվեն REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:

«Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Գրանցումն անվճար է և կատարվում է մեկ անգամ («Գրանցված արտահանողի համակարգ»-ում գրանցման առցանց հայտ):

«Գրանցված արտահանողների համակարգում» (REX) հայտի լրացումը նկարագրող տեսաուղեցույց`

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։

REX համակարգի պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում գործում են երկու իրավասու մարմիններ`

– գրանցման համար իրավասու մարմին՝ պատասխանատու է արտահանողների գրանցման և անհրաժեշտ աջակցության տրամադրման համար,

– վարչական համագործակցության մարմին՝ պատասխանատու է Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև անդամ երկրների մաքսային մարմինների հետ համագործակցության համար։

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» կիրառմանն առնչվող ԵՀ կանոնակարգերի համապատասխան դրույթներ՝ N 2015/2446 և N 2015/2447

Share