Բաժին. Տնտեսական

Gallup. հայաստանցիները երկրի ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն` հայաստանցիները երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից մեկը համարում են գործազրկությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցին. «Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները», հարցվածների 34.1%-ը նշել է, որ դա գործազրկությունն է, նույնքան տոկոսով նշվել են ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը, տնտեսական վիճակը նշվել է 32.8%-ով, իսկ կոռուպցիան 7.0%-ով: Հարցվածները միանգամից մի քանի պատասխան նշելու հնարավորություն են ունեցել, այդ պատճառով տոկոսների գումարն անցնում է 100-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

Share