Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. դեկտեմբերի 23-ի դրությամբ պետբյուջեն գերակատարվել է 185 մլն դոլարով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետական բյուջեի կատարման որոշ ցուցանիշներ։

«Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով):

Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:

Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու», – գրում է վարչապետը:

Share