Բաժին. Տնտեսական

«Խելացի» անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրով 23 քաղաքացու հետ պայմանագրեր են կնքվել

Փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով պայմանագրեր են կնքվել 23 քաղաքացու հետ, որոնք արդեն կառուցում կամ վերակառուցում են անասնաշենքերը։

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Այս ծրագրով դիմում-հայտ են ներկայացրել 200 հոգի, որոնցից 165-ի դիմումները համապատասխանել են պահանջներին: Այս ծրագրում ներառված է նաև պարտադիր ուսուցման բաղադրիչը, որը յուրահատուկ ֆիլտր է հանդիսանում, որ այդ մարդիկ էլ հասկանան՝ իրենց պե՞տք է այդ անասնաշենքերի կառուցումը, թե ոչ: Ուսուցման ընթացքում նրանց ինչ-որ մասը հասկացավ, որ պետք չէ, մոտ 104 քաղաքի ստացան հավաստագիր, որով իրավունք ստացան մասնակցել այդ ծրագրին: 23 քաղաքացու հետ կնքվել է պայմանագիր, որոնք արդեն կառուցում և վերակառուցում են այդ անասնաշենքերը»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարն ուրախալի համարեց, որ երկու շահառու առաջին փուլով արդեն փոխհատուցում է  ստացել, մեկը՝ երրորդ մոդելի՝ ամենամեծ անասնաշենքի, մյուսը՝ միջին մոդելի կառուցման համար:

Share