Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսավարողներին նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից:

«Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան: Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի 010 541 900 (324) հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Share