Բաժին. Տնտեսական

2020թ.-ին գազի գինը չի փոխվի

«Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Հայաստան 2020 թվականին նույն պայմաններով

«Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ստորագրեցին լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրեցին Գազպրոմ Արմենիա ընկերությունից։

Համաձայն համաձայնագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում:

Share