Բաժին. Տնտեսական

Forbes. 2010-ականներին ամենաշատ գումար վաստակած երաժիշտները

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հրապարակել է վերջին տասնամյակի ամենաշատ գումար վաստակած երաժիշտների ցուցակը։

Ցուցակը գլխավորում է ռեփեր Dr. Dre-ն, ով վերջին տասնամյակում վաստակել է 950 մլն դոլար։ Նշված գումարի մեծամասնությունը բաժին է ընկնում վրա 20% շահաբաժին՝ Beats ականջակալների արտադրության ընկերությունում, որը 3 մլրդ դոլարով ձեջք բերեց Apple-ը։

Երկրորդ տեղում Թեյլոր Սվիֆթն է՝ 825 մլն դոլար։ Եռյակը եզրափակում է Բեյոնսին, ով վաստակել է 685 մլն դոլար։

Չորրորդ հորիզոնականում է U2-ն՝ 675 մլն դոլար։ Փաֆ Դիդին հինգերորդն է՝ 605 մլն դոլար։ Վեցերորդ տեղում է Էլթոն Ջոնը՝ 565 մլն դոլար։ 7-րդ հորիզոնականում է՝ Ջեյ Զին՝ 560 մլն դոլար։ Ութերորդ տեղում Փոլ Մաքարթնին է՝ 535 մլն դոլար։ Քեթի Փերին իններորդն է՝ 535 մլն դոլար և տասնյակը եզրափակում է Լեդի Գագան՝ 500 մլն դոլար։

Share