Բաժին. Տնտեսական

2019թ. դեկտեմբերին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 6%-ով

2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով: Այս մասին «Բիզնես 24»-ին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր:

2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:

Ուղևորների թիվը 2018թ. դեկտեմբեր. Զվարթնոց` 213,953, Շիրակ՝ 10,535, Ընդամենը՝ 224,488

Ուղևորների թիվը 2019թ. դեկտեմբեր. Զվարթնոց` 226,786 (+6%), Շիրակ՝ 11,280 (+7.1%), Ընդամենը՝ 224,488 (+6%)

2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Share