Categories: Տնտեսական

2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդ ստացել է տեխնոլոգիական կրթություն

2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում:

Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

2019թ.-ին ծրագրին դիմողների քանակն աննախադեպ էր՝ 355, իսկ բոլոր 4 մարզերում շրջանավարտները 69-ն են:

Վայոց Ձորի մարզում ծրագիրն ունեցել է 2 փուլ: Առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 90 դիմորդ, որից ընտրվել է 51-ը, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտել է 24-ը:  2-րդ փուլում 40 դիմորդից ծրագրին մասնակցել է 25-ը:

Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 75 դիմորդ: Ընտրված 57 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30-ը: 2-րդ փուլում 50 դիմորդից ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 24 ուսանող:

Լոռու մարզում ծրագրի 1-ին փուլին դիմել է 50 դիմորդ: 29 ընտրված ուսանողից 18-ը հաջողությամբ ավարտել է ծրագիրը: 2-րդ փուլում էլ 40 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 27-ը:

Արագածոտնի մարզում 60 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել  37 ուսանող:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ:

ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանի խոսքով, այս տարի կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով:

Ամալյա Եղոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2020թ.-ին ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը՝ մուտք գործելով երկու նոր մարզեր՝ Կոտայք եւ Արմավիր: Ծրագրի մեկ այլ նորությունն էլ այն է, որ Տավուշի մարզում կմեկնարկեն նոր ուղղություն ընդգրկող դասընթացներ՝ անօդաչու սարքերի եւ սարքավորումների (hardware) թեմաներով:

Share

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 15/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

Հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինծառայողներին…

6 hours ago

Հրապարակվել է տեղեկություն առաջիկա չվերթների մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկան չվերթների մասին տեղեկություն։ Հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում` 02:45, մեկնում`03։35),…

6 hours ago

Արման Խոջոյան. Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` ՀՀ-ում աշնանացան ցորենի…

7 hours ago

IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն համագործակցում են  Fotowatio Renewable Ventures-ի հետ՝ աջակցելով Հայաստանի առաջին արևային կայանի ստեղծմանը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական Միությունը (ԵՄ) այսօր հայտարարել…

7 hours ago

ՀԿԵ. Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր

Հուլիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև…

9 hours ago

«Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով էական և երկարաժամկետ փոփոխություններ են նկատվում ինչպես մարդկանց վարվելակերպում, այնպես էլ համաշխարհային տնտեսության կառուցակարգում։ Չնայած դեռևս դժվար…

10 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 15/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 483.00 դրամ (-1.00…

11 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 14/07/20

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

13 hours ago