Բաժին. Տնտեսական

Ուշադրություն․ սահմանված են 2020 թվականի գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները.

– «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը,

– «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար կապահովագրվի թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, 3 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, և Տավուշ), գար­նա­նային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):

Share