Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 24.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան արտադրվել է 361.7 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խատանյութի արտադրությունը նվազել է 0.5%-ով և կազմել 10,059 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 27.8%-ով և կազմել 13,046 տոննա։

Share