Բաժին. Տնտեսական

Գևորգ Պապոյան. 2020-ին Հայաստանում գնաճը 2 տոկոսը չի գերազանցի, նույնիսկ եթե գազի սակագինը փոխվի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ գևորգ Պապոյանի հետ զրուցել ենք գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին։ Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագինը չի փոխվի, բայց պարզ դարձավ, որ ինչ-ինչ խնդիրներ կան, որոնք կարող են հանգեցնել սակագնի փոփոխության։

Պապոյանը նախ հիշեցնում է սակագնի փոփոխության պրակտիկան, երբ սպառողի համար գինը չէր փոխվում, բայց ավելի ուշ իմանում էինք՝ պետությունը պարտքեր է կուտակել, ինչը փոխհատուցվում էր գույքով։ Պատգամավորը պնդում է՝ այլևս «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը նոր Հայաստանում տեղ չունի։

«Տարիների ընթացքում «գույք պարտքի դիմաց» սկզբունքով մի շարք կարևոր ռազմավարական օբյեկտներ ենք կորցրել՝ Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատվածը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, «Գազպրոմ-Արմենիա»-ում Հայաստանի մասնաբաժինը և այլն», – նկատում է պատգամավորն ու վստահեցնում՝ այս պրակտիկան այլևս վերացված է։

Գևորգ Պապոյանը խուսափում է կանխատեսումներ անել՝ ինչ կլինի ապրիլի 1-ից հետո, բայց ի պատասխան ընդդիմախոսների, որնք պնդում են՝ գազի սակագնի բարձրացման դեպքում շղթայական թանկացումներ կլինեն, պատգամավորը վստահեցնում է՝ շղթայական ռեակցիա չի լինելու։

«Մենք բոլոր հաշվարկներն արել ենք, բոլոր գործողությունները նախապես պլանավորված են։ Մեր երկրում չկան այնպիսի իրավիճակներ, որ մենք կանգնենք ինչ-որ ֆորս-մաժորի առաջ։ Հայաստանն այլևս այնպիսի պետությունը, որը հաշվարկում է՝ «Ա» վատ բանը, որ կատարվի՝ ինչ ենք անելու, «Բ» լավ բանը կատարվի, ինչ ենք անելու»։

Share