Բաժին. Տնտեսական

Հրանտ Բագրատյան. գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու

«Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։ Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։ Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։ Ի՞նչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։ Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում», – իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Share