Բաժին. Տնտեսական

Արգիշտի Մեխակյան. 2020-ն ունի բոլոր նախադրյալներն ավելի լավ տարի լինելու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արգիշտի Մեխակյանը մեծ հաշվով գոհ է խորհրդարանի աշխատանքից։ 2019-ին ընդունված օրենքների մի մասն այս տարվա հունվարի 1-ից գործում է։ Մեխակյանի կարծիքով՝ հասցրել են ընդունել օրենքներ, որոնք տնտեսական ակտիվությունը մեծացնելու հնարավորություն են ընձեռում։ Խոսքը հարկային օրենսգրքում արված փոփոխությունների մասին է։

«Միկրոձեռնարկատիրության հարկման առնչվող դրույթն ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործում է։ Մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկատիրություններն ազատվում են հարկերից», – ասում է Մեխակյանն ու հավելում՝ սրանով ոչ թե բյուջետային եկամուտները կնվազեն, այլ հնարավորություն կընձեռվի միկրոբիզնեսին հարկերն ուղղել բիզնեսի զարգացմանն ու ավելի մեծ ֆինանսական շրջանառություն ապահովել, դառնալ կայուն ձեռնարկատիրություն, ինչն էլ կհանգեցնի այլևս հարկային դաշտում գործելուն։

Պատգամավորը հույս ունի, որ 2020-ը սոցիալ-տնտեսական ավելի լավ տարի է լինելու։ 2019-ից մի քանի ցուցանիշ է մեջբերում ու ասում՝ 2020-ն ունի բոլոր նախադրյալներն ավելի լավ տարի լինելու։

Share