Բաժին. Տնտեսական

Bloomberg. Չինաստանում նավթի պահանջարկը 20 տոկոսով ընկել Է կորոնավիրուսի տարածվելու պատճառով

Չինաստանում նավթի պահանջարկն օրական երեք միլիոն բարելով կամ սպառման ընդհանուր ծավալի 20 տոկոսով ընկել Է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի ֆոնին: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկական ոլորտի իրադրությանը ծանոթ աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ սա համաշխարհային շուկայում պահանջարկի խոշորագույն կրճատումն Է 2008-2009 թվականների ճգնաժամից հետո եւ առավել հանկարծակին այն անկումից հետո, որը պայմանավորված Էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությամբ: Ներկայում Չինաստանը նավթի խոշորագույն ներմուծողն Է, նա օրական սպառում Է շուրջ 14 մլն բարել, ինչը հավասար Է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միագումար պահանջարկին: Չինաստանում պահանջարկի նվազմանըը կարող են արձագանքել ՕՊԷՔ-ի երկրներն ու նրանց դաշնակիցները, որոնք քննարկում են արտակարգ խորհրդակցություն գումարելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ՕՊԷՔ+ տեխնիկական կոմիտեն նիստը մարտ ամսից տեղափոխել Է փետրվարի 4-5-ին: Bloomberg-ի տվյալներով՝ Brent մակնիշի նավթի գինն ավելի քան 10 տոկոսով ընկել Է հունվարի 20-ից, երբ շուկաներն սկսել են արձագանքել այդ ճգնաժամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share