Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 11 ամսում Հայաստանում արտադրվել է 59,991.7 տոննա միս։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են 1.2%-ով և կազմել 10,847.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 2.3 անգամ և կազմել 2,457.5 տոննա։

Share