Բաժին. Տնտեսական

Գալուստ Գյուլբենկյանի որդու՝ «Էքսցենտրիկ մագնատի» «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

Հայ գործարարի կողմից նախագծված ու «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից սկզբնականորեն մերժված մեքենան հավանաբար կվաճառվի 30․000 ֆունտ ստերլինգով, չնայած այն հանգամանքին, որ այն արդեն ներկայիս տիրոջ վրա արժեցել է շուրջ 7 անգամ ավելի գումար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական «Daily Mail» օրաթերթը, 73 տարի առաջ պատրաստված «Արծաթե ուրվական» (Silver Wraith) անսովոր մեքենան, որը պատկանել է գործարար Նուբար Գյուլբենկյանին  (Գալուստ Գյուլբենկյանի որդուն) հանվել է վաճառքի։

Հետաքրքրական է, որ այն ունի անսովոր կառուցվածք ու դիզայն, ինչը եղել է Գյուլբենկյանի ցանկությունը։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը մի շարք նման լյուքս դասի մեքենաներ է նախագծել ու պատրաստել, ու ունեցել է թանկարժեք փոխադրամիջոցների տպավորիչ պարկ։

1965թ․, խոսելով իր տարօրինակ հոբբիի մասին, նա ասել է․ «Ես կարծում եմ, որ ժամանակակից մեքենան պետք է լինի ալիքաձև, կորություններով և ունենա այնպիսի տեսք, որը հուշի, որ այն նախագծվել է մարդու կողմից, ով երբևէ կառք չի տեսել և առաջին անգամ  է իրականացնում ներքին այրման շարժիչի շուրջ ավտոմարմնի կառուցման աշխատանքը»։

Հատկանշական է, որ  Ռոլս- Ռոյսում բացասաբար են տրամադրված եղել մեքենայի գաղափարի նկատմաբ, սակայն հետևողական Գյուլբենկյանը ի վերջո հասել է իր նպատակին։

Թերթը ներկայացնում է նաև Նուբար Գյուլբենկյանի կենսագրության այլ մանրամասներ։

Share