Բաժին. Տնտեսական

Նարեկ Հովակիմյանը՝ գյուղատնտեսության ապահովագրության կարևորության մասին. տեսանյութ

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանի հետ է զրուցել Առաջին ալիքի մեր գործընկերը: Հարցազրույցի շրջանակում անդրադարձել են ցրտահարության ռիսկին և գյուղապահովագրությանը:

Նարեկ Հովակիմյանը հիշեցնում է՝ գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը էկոնոմիկայի նախարարության և գործընկերների հետ համատեղ երկարաձգել գարնանային ցրտահարության ապահովագրության ձևակերպումը՝ փետրվարի 15-ի փոխարեն վերջնագիծ սահմանելով փետրվարի 21-ը:

«Վերջին տվյալներով՝ 5 տասնյակից ավելի գյուտնտեսական  ապահովագրման պայմանագրեր են կնքվել, բայց քանի որ մեր հողօգտագործողներն ունեն բնավորություն ամեն ինչ թողնել վերջին պահին, այս պահին կնքված պայմանագրերի թիվը կարող է էականորեն տարբերվել նշածս թվից», – ասում է Հովակիմյանն ու ավելացնում՝ ապահովագրական ծրագրում 3 նոր մշակաբույս է ներառվել, որոնք, թերևս նախատեսված են եղել ավելացնել մյուս տարի:

«Հացահատիկային մշակաբույսեր, դեղձ և խնձոր. սրանք ենք ավելացրել: Խնձորը հասանելի է կարկուտ ռիսկի համար ՀՀ բոլոր մարզերում, դեղձի համար հասանելի ռիսկերն են կարկուտը, հրդեհը, գարնանային ցրտահարությունը, իսկ հացահատիկի համար հասանելի ռիսկ է կարկուտը», – Նարեկ Հովակիմյանը հիշեցնում՝ այս փուլում հասանելի են կարկուտի, հրդեհի և գարնանային ցրտահարության ռիսկերը: Այսպես որ ապահովագրական պայմանագրեր ունենալու դեպքում փոխհատուցվելու են միայն այս ռիսկերի դեպքում:

Share