Categories: Տնտեսական

Գոհար Մելոյան. տնտեսվարողների շահերով ու իրավունքներով զբաղվում են վարչական և ընդհանուր իրավասության դատարանները. ՍԴ-ն ներդրումների հետ կապ չունի

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք սպասվող հանրաքվեի, արդարադատության ու տնտեսության կապի մասին։

Մելոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները համարում է արհեստածին օրակարգ։

«Եթե տնտեսվարողների շահերի և իրավունքների տեսանկյունից ենք նայում,  ապա նրանց վրա ՍԴ-ն որևէ կերպ ազդել չի կարող. նրանց իրավունքներով զբաղվում են վարչական և ընդհանուր իրավասության դատարանները», – հիշեցնում է սահմանադրագետն ու նկատում՝ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է։

«Սահմանադրական դատարանն ընդամենը որոշում է տարբեր իրավակարգավորումների, օրենքների հոդվածների, նորմերի համապատասխանության հարցը Սահմանադրությանը», – Մելոյանի համար անհասկանալի է իշխանությունների ցուցաբերած շտապողականությունը հանրաքվեի անցկացման հարցում, որի մասին առանց այն էլ մի շարք մասնագետներ ասում են՝ հակասահմանադրական է։

Գոհար Մելոյանը նկատում է, որ ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին անդրադարձել է նաև միջազգային հանրությունը։ Սահմանադրագետը տնտեսությանն առնչվող ռիսկեր այստեղ է տեսնում։ Մասնագետը մտաբերում է բանկային գաղտնիքին վերաբերվող օրենքը, որի հակասհմանադրականության խնդրով նախագահը դիմեց ՍԴ։ Մելոյանը կարծում է, որ յուրային կազմով Սահմանադրական դատարան ունենալու դեպքում այսօրինակ օրենքները հակասահմանադրական չեն համարվի և մեծ հաշվով կսպասարկեն իշխանությունների որոշումները։

Share