Բաժին. Տնտեսական

Վիճակագրական կոմիտեն հերքում է ՀՆԱ-ի ցուցանիշները նվազեցնելու մասին Հրանտ Բագրատյանի պնդումները

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն ներկայացնում է փաստեր, որոնք հերքում են նախկին վարչապետ Հրանը Բագրատյանի այն պնդումները, թե վիճակագրական կոմիտեն նվազեցրել է 1990 թվականի ՀՆԱ-ի մակարդակը:

«Արմենպրես»-ի հարցին՝ արդյո՞ք վիճակագրական կոմիտեն հետ է գնացել, վերանայել և նվազեցրել 1990թ.-ի ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ՀՆԱ-ի ցածր բազա ձևավորելու նպատակով, ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լ. Խաչատրյանը պատասխանել է.

«Այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես արդեն նշվել է ի պատասխան 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Ձեր կողմից տրված նույն հարցին (տես՝ https://armenpress.am/arm/news/1000499.html) 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում՝ նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Ձեր հարցի պատասխանը նույնն է:

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսությամբ երկրների հետ համագործակցության Կենտրոնի կողմից Հայաստանում ազգային հաշիվների ցուցանիշների, և հատկապես ՀՆԱ-ի ներդրման աշխատանքների առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են 1995 թվականին, իսկ վերջնական ամփոփումը՝ 1996 թվականի օգոստոսին, տե’ս “Национальные счета Армении, 1990-1993”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, декабрь, 1995, էջ 1, “Национальные счета Армении, 1990-1994”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, август, 1996, էջ 1: Այդ հրապարակումներում առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը: 1994թ.-ին հրապարակված Հայաստանի 1990թ.-ի «Արտադրված ազգային եկամտի» ցուցանիշը` 6976.6 մլն խորհրդային ռուբլի արժեքով (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 1991, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, Երևան, 1994, էջ 11) մեկ տարի անց վերահաշվարկվել է որպես «համախառն ներքին արդյունքի» ցուցանիշ 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով, որը վերը հիշատակված երկու հրապարակումների մեջ (էջ 4) նույն արժեքով ներկայացված է նաև որպես «համախառն ազգային եկամուտ», այն պատճառով, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ից, որից հետո արդեն «համախառն ներքին արդյունքի» և «համախառն ազգային եկամուտի» արժեքային ցուցանիշների միջև սկսել են արձանագրվել տարբերություններ (տե՛ս նույն հրապարակումները, էջ 4): Տե´ս նաև “Таблицы по национальным счетам, Армения”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, октябрь, 1997` https://www.armstat.am/file/article/national_accounts_1997.pdf: Այնպես որ, 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Այն մնացել է նույն 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով: Ընդհանրապես, ՀՆԱ-ի հաշվարկը, այդ թվում` աճի և նվազման տեմպերը, ըստ Ազգային հաշիվների համակարգ ձեռնարկի, իրականացվում է բացառապես ազգային արժույթով: 1990 թվականին ազգային արժույթը ԽՍՀՄ ռուբլին էր»:

Share