Բաժին. Տնտեսական

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը:

Մրցաշարն անց է կացվել «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը:

«Ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը Հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և  նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանն, իր հեթին նշել է, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի և  «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Բանկն երրորդ տարին անընմեջ հանդես է գալիս որպես քիմիայի մրցաշարի գլխավոր հովանավոր:

«Նախորդ տարիներին մենք հանդես ենք եկել որպես Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի գլխավոր հովանավոր՝ 2019-ին աջակցելով նաև Հայաստանի հավաքականի մասնակցությանը պատանի քիմիկոսների միջազգային մրցաշարին։ Վստահ եմ, որ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը կդառնա ուսանողների շրջանում ամենասպասված կրթական նախաձեռնություններից մեկը՝ նպաստելով ոչ միայն ուսանողության շրջանում քիմիայի նկատմամբ հետաքրքրության աճին, այլև յուրօրինակ կամուրջ կդառնա նրանց ու պոտենցիալ գործատուների միջև»,- իր խոսքում նշել է նա:

Նշենք, որ Քիմիկոսների ուսանողական մրցաշար Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, դրան մասնակցել  են թիմեր քիմիայի ոլորտում մասնագիտացումներ ունեցող տարբեր  բուհերից:

Share