Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննակեցին համագործակցության նոր ուղղությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:

Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Գեղամ Գևորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, և հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ: Մասնավորապես առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որևէ մեկը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարևորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում:

Share