Բաժին. Տնտեսական

Լիլիա Շուշանյանն ընդունել է «Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում , ինչն ուղենիշային է դառնում հետագա բարեփոխումներում։

Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել առանձին ընկերությունների գործունեությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով Լ․Շուշանյանը ներկայացրել է ոլորտում իրականացված բարոփոխումների ընթացքը, նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային է լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։ Պայմավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։

«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Share