Բաժին. Տնտեսական

Էներգակիրների շուկայում ճգնաժամ է. նավթի գինը նվազել է 35-39%-ով

Լոնդոնյան ICE բորսայական հարթակում նավթի Brent տեսակի գինը նվազել է մինչև 31.5 դոլար մեկ բարելի համար։ Սա OPEC+ ձևաչափում Վիեննայում ընթացող բանակցությունների բացասական արդյունքի հետևանք է։ Մասնակից երկրները համաձայնության չեն եղել նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցում։

Ամերիկյան WTI նավթի գինը նվազել է 29.6%-ով և հասել 29.57 դոլարի։ Բլումբերգ գործակալության հրապարակման համաձայն նավթի շուկայի անկումն ամենավատն է սկսած 1991թ.-ից՝ Պարսից Ծոցի պատերազմ։

Տեղեկությունների համաձայն OPEC+ երկրների բանակցությունների ընթացքում Ռուսաստանը պնդել է, որ ԱՄՆ ընկերությունները նույնպես պետք է կրճատեն արդյունահանման ծավալները, ինչի արդյունքում էլ բանակցություններն ընդհատվել են։

Նավթի շուկայի անկումն անմիջապես ազդել է ռուսական ռուբլու փոխարժեքի վրա՝ դոլար՝ 72.5 ռուբլի, եվրո 82.4 ռուբլի։

ՀՀ դրամի փոխարժեքը նույնպես աճել է՝ ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները մարտի 9-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 480.50 դրամ (+1.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 482.00 դրամ (+1.00 դր.):

Share