Բաժին. Տնտեսական

2020թ. հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 18.7%-ով

ՀՀ վճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 726.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 18.7%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 83.6%-ոբ և կազմել 301.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 20.7%-ով և ակզմել 122.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 2.9%-ով և կազմել 300.3 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունըն վազել է 16.7%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 83.3%-ով և կազմել 1.1 մլն Կվտ ժամ։

Share