«Սիրելիներս։ Շնորհակալություն քննարկումներին ակտիվոր են մասնակցելու համար։ Դժբախտաբար այս պահի դրությամբ ունենք 26 վարակակիր։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 հազ մարդու հաշվով վարակակիրների թվով “1-ին” տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին են. ՀՀ – 1, Մոլդովա – 0.45, Բելառուս – 0.27, Ադրբեջան՝ 0.15, ՌԴ – 0.04, Ղազախստան – 0.03, Ուկրաինա՝ 0.008, Ղրղզստան – 0, Տաջիկստան – 0, Ուզբեկստան – 0, Թուրքմենստան – 0։ Սա, ի դեպ, ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է։ Չ՞է որ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու։
Հիմա մեր մյուս առաջարկությունների մասին։
Ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն
– Կառավարությունը պետք է հայտարարի, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարություննները շարունակվեն 3 ամիս և ավել, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկություննների հարկային պարտավորությունները։ Ընդ որում կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ հատ կնայի բոլոր դիմումները։
– Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը և վերջ։
– Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հումք պետք մատչելի գներով տրամադրի տնտեսավարող սուբյեկտներին։
– Կառավարություն և ԿԲ-ը հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչև 6 ամիս) հատվածում դրամի փոխանակարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։
– Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։
– Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատոիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։
– Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։
– Կատարել օրենքի փոփոխություն և 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։
– ՀՀ պետական և համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման և ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։
– Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, Տոտոների, Վիվարոների, Աջարապետների գործունեությունը 6 ամսով։
Կրթություն
– Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց ավելի ճիշտ է, մասնավորապես, ԲՈՒՀ-երը դիստանցիոն կառավարման անցկացնելը։ Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։
– Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվնում են և դադարեց ռեպետիտորական պարապմունքները։
– Բժշկական ինստիտուտը և ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունոբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգման և այլն թեմաներով։
– Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել հանրապետականը կամ Նորքը) դատարկել և վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Բագրատյանը։
Շարունակելի